Հղումներ՝ ներքին և արտաքին

Արժեքը ՝

3900 ֏
Հղումներ՝ ներքին և արտաքին

Դասընթացի մասին

Հղումները լինում են ներքին և արտաքին, և նրանք երկուսն էլ կարևոր դեր են խաղում կայքի օպտիմալացման հարցում։ Ուստի այս դասընթացի ընթացքում հասկանալու ենք՝ ինչպես ճիշտ աշխատել վերջիններիս հետ։

Ներքին հղումները Ձեր կայքի քարտեզն են։ Նրանք կապում են կայքի էջերն իրար և օգնում են օգտատերերին հեշտ կողմնորոշվել։ Դա նշանակում է, որ զգույշ և մտածված է պետք աշխատել ներքին հղումների հետ։

Արտաքին հղումները մենք ստանում ենք այլ կայքերից կամ վերջիններս ստանում են մեզնից։ Վերջիններիս շնորհիվ, իհարկե, եթե դրանք որակյալ են ու "ազդեցիկ" կայքերից, ձևավորվում է կայքի դոմեն ռեյտինգը։ Որքան այն բարձր, այնքան բարձր դիրքեր կգրավի կայքը որոնման արդյունքում։

Դասընթացի թեմաներն են՝

  • Ներքին հղումներ
  • Արտաքին հղումներ
  • Հետադարձ հղումներ ստանալու միջոցները
  • Վերահասցեավորում (redirect)
  • Anchor տեքստ

Սովորենք ճիշտ օգտագործել հղումները։

Դասընթացի բովանդակություն

videoՆերքին հղումներ Սկսել
videoRedirects Սկսել
videoԱրտաքին/հետադարձ հղումներ Սկսել
videoՀետադարձ հղումներ ստանալու միջոցները Սկսել
videoAnchor տեքստ Սկսել
videoՆերածություն Սկսել

Ստուգեք գիտելիքներն՝ անցնելով ավարտական թեստը

Թեմա ՝

SEO հղումներ՝ ներքին և արտաքին

Անցնել թեստը
Շուշանիկ Շահբազյան

Շուշանիկ Շահբազյան

Դասավանդողի մասին

Ողջույն։ Ես Շուշանն եմ, ու հենց ես եմ Ձեզ ծանոթացնելու իմ սիրելի մասնագիտության՝ SEO-ի հետ։ Չնայած ոչ թե ծանոթացնելու եմ, այլ փոխանցելու եմ հիմնավոր ու խորը գիտելիքներ, որոնք Ձեզ կօգնեն դառնալ մասնագետ։ 

Ես 29 տարեկան եմ, ունեմ ավելի քան 5 տարվա փորձ SEO-ի բնագավառում։ Այս կուրսի միջոցով ցանկանում եմ կիսել իմ գիտելիքներն այն ակնկալիքով, որ Հայաստանում այս ոչ այնքան ակտուալ մասնագիտությունը կդառնա ավելի տարածված, սիրված և շուկան կհամալրվի լավ մասնագետներով։

Մի վճարեք մի քանի անգամ ավելի շատ նույն գիտելիքների դիմաց։ Սովորեք վիդեոդասերով և միշտ հիշեք՝ ես ոչ միայն Ձեր թրեյներն եմ, այլև ընկերը։ Կունենաք հարցեր, գրեք :)